Սթիվեն Սիգալը դարձել է «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» կուսակցության անդամ
Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը պաշտոնապես միացել է «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» կուսակցությանը, այսօր կուսակցության պատգամավորների պալատի նիստում դերասանին հանձնվել է կուսակcական տոմսը: Այս մասին գրում է Московский Комсомолец պարբերականը:
Կուսակցությունում Սիգալը կզբաղվի բնապահպանական խնդիրներով:
«Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդներն են Սերգեյ Միրոնովը և Զախար Պրիլեպինը:
«Մենք նրա կարիքը ունենք: Նա հոյակապ աշխատող է: Նա ինքը (իրոք` ինքը) արդեն պատրաստել է էկոլոգիայի մասին օրենքի նախագիծ»,-ասել է Պրիլեպինը` մեկնաբանելով Սիգալի անդամակցությունը իրենց կուսակցությանը:










