Թուրքմենստանի նախագահի հոր մահվան պատճառով երկրի պաշտոնյաներին ստիպել են ճաղատանալ

23:30 • 29.05.21

Թուրքմենստանում մասնավոր ընկերությունների ղեկավարներին և պաշտոնյաներին ստիպել են ժամանակավորապես սափրել գլուխները, կրել ազգային գլխարկներ, ինչը պայմանավորված է երկրում նախագահի հոր մահվան պատճառով հայտարարված սգի հետ: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:

Մյալիկգուլի Բերդիմուհամեդովը (երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հայրը) մահացել է մայիսի 18-ին, նա 88 տարեկան էր:

Նրա մահից հետո 40 օր երկրում սուգը կշարունակվի և կգործի վերոնշյալ կանոնը. պետական հաստատությունների և մասնավոր ձեռնարկությունների ղեկավարներից պահանջվում է սափրել գլուխները և տախյա (ազգային թուրքմենական գլխարկ) հագնել: Պահանջը վերաբերում է տղամարդկանց:

Սափրվելու հրամանը ստացվել է այն բանից հետո, երբ Թուրքմենստանի նախագահը հանրության առջև իր հոր մահից հետո հայտնվել է ազգային գլխարկով:

Թուրքմենստանի նախագահի հոր մահվան պատճառով երկրի պաշտոնյաներին ստիպել են ճաղատանալ