Թենեսիում ինքաթիռը լիճն է ընկել․ բոլոր 7 ուղևորները մահացել են (լուսանկարներ)

10:34 • 30.05.21

ԱՄՆ Թենեսի նահանգում Cessna C501 ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո Նեշվիլ քաղաքի մերձակայքում լիճն է ընկել․ ինքնաթիռի բոլոր 7 ուղևորները մահացել են։ Այս մասին ասված է Ռաթերֆորդ շրջանի հրշեջ-փրկարարական ծառայության հայտարարության մեջ:

«Առավոտյան ժամը 10։35-ին Cessna c501 ինքնաթիռը օդանավակայանից թռել է դեպի Փալմ Բիչի միջազգային օդանավակայան։ Թռիչքից կարճ ժամանակ անց փոքր ուղևորատար ինքնաթիռն ընկել է Պերսի Պրեստ լիճը։ Օդանավում եղել է յոթ մարդ, բոլորը մահացել են»,- ասված է հայտարարությունում:

Ինչպես նշում է CNN-ը, վթարի պատճառները դեռևս հայտնի չեն, անցկացվում է հետաքննություն, տեղում փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքներ իրականացնել։

Small plane crashes in Tennessee; all 7 on aircraft presumed dead – FOX13  News Memphis7 presumed dead after plane crashes into lake in Tennessee - ABC NewsNashville plane crash: 7 presumed dead after Cessna crashes into Percy  Priest Lake - CNN7 presumed dead after plane crashes in Tennessee lake with Christian author  and actor husband were onboard

 

Թենեսիում ինքաթիռը լիճն է ընկել․ բոլոր 7 ուղևորները մահացել են (լուսանկարներ)