Երևանում BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին և բախվել ծառին. վարորդդը հոսպիտալացվել է․ Shamshyan.com

11:00 • 30.05.21

Այսօր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում դեռևս ինքնությունը չպարզված անձը BMW մակնիշի 27 MO 027 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել 2 երիտասարդներ, որոնք էլ իրենց ավտոմեքենայով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ վարորդը օտարերկրյա քաղաքացի, 26-ամյա Մոնիկա Կ.-ն է, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:   

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 

Երևանում BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին և բախվել ծառին. վարորդդը հոսպիտալացվել է․ Shamshyan.com