Կանադայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ դժգոհելով հակակորոնավիրուսային գործող սահմանափակումներից

02:38 • 30.05.21

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ դժգոհելով հակակորոնավիրուսային գործող սահմանափակումներից, հաղորդում է ТАСС-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն իշխանություններից պահանջում են չեղարկել սահմանափակումները, որոնք, համոզված են, սահմանափակում են քաղաքացիների ազատությունները, վնաս հասցնում տնտեսությանն ու բնակչության հոգեկան առողջությանը, որոշներն էլ պահանջում են պարտադիր չդարձնել պատվաստումը:

Դժգոհություն է հասունացել նաև այն պատճառով, որ արդեն մի քանի ամիս է՝ փակ են փոքր բիզնեսով զբաղվող ձեռնարկությունները, դպրոցները, կառավարության տրամադրած ֆինանսական աջակցությունը չեն բավականացնում առկա ծախսերը հոգալու համար:

 

Կանադայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ դժգոհելով հակակորոնավիրուսային գործող սահմանափակումներից