Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 460 000-ը. RT

06:02 • 30.05.21

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 16 471 600-ի, հաղորդում է RT-ն:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 461 057 մարդ:

Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 79 670 նոր դեպք է գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 150 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 460 000-ը. RT