Ասում են՝ Ջրաշենից մեր ձայները առնվազն 70 տոկոս են լինելու, ոչ թե 60 տոկոս, ճի՞շտ են ասում. Նիկոլ Փաշինյանը՝ համակիրներին

13:33 • 30.05.21

Ասում են՝ Ջրաշենից մեր ձայները առնվազն 70 տոկոս են լինելու, ոչ թե 60 տոկոս, ճի՞շտ են ասում: Քանի մեր իշխանությունն է Հայաստանում, ժողովուրդը ցանկացած ընտրությունով կարող է փոխել իշխանությունը: Եթե նրանցից որևէ մեկը հայտնվի իշխանության՝ ժողովուրդը զրկվելու է իշխանություն ընտրելու հնարավորությունից: Այս մասին այսօր Լոռու մարզի Ջրաշեն գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այդ դեպքում Հայաստանը նորից մտնելու է «Մարտի 1»-երի և «Հոկտեմբերի 27»-երի էջեր: Դուք թույլ չեք տա, որ ձեր ապագան ձեզնից խլվի, ձեր իշխանությունը ձեզնից խլվի»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասում են՝ Ջրաշենից մեր ձայները առնվազն 70 տոկոս են լինելու, ոչ թե 60 տոկոս, ճի՞շտ են ասում. Նիկոլ Փաշինյանը՝ համակիրներին