Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

01:11 • 30.05.21

Մայիսի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Արգավանդ գյուղում, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 23 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները