ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանի դեմ միասնաբար գործելու վերաբերյալ համատեղ փաստաթուղթ են մշակում

05:18 • 30.05.21

Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչները կոչ են արել ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ միասնական դիրքորոշմամբ հանդես գալ, ինչպես նաև՝ հակազդել ռուսական կողմի քայլերին, որոնք թշնամական են համարում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Bloomberg-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լրագրողները ծանոթացել են նման դիրքորոշում նախապատրաստող փաստաթղթի ներկա տարբերակին:

Եվրամիության անդամ որոշ երկրների ներկայացուցիչներ առաջարկել են նման փաստաթուղթ ընդունելու հարցը քննարկել ԱՄՆ-Ռուսաստան ձևաչափով երկրների ղեկավարների մասնակցությամբ հունիսի 16-ին Ժնևում կայանալիք գագաթաժողովում:

«Մենք միասնական սկզբունք ունենք Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի հարցում, և վճռական պատասխան կտանք տևական բացասական պահվածքին ու թշնամական գործողություններին: Մենք կաջակցենք երկկողմ քննարկումների իրականացումն ու համագործակցությունը Չինաստանի նկատմամբ ընդհանուր մոտեցման հիմքով»,- ասված է փաստաթղթի առկա տեսքում:

Ըստ փաստաթղթի նախագծի՝ այս քայլերն իրականացնելու համար կողմերը պատրաստ են մի կողմ դնել առկա առևտրային հակասությունները, որոնք ուժեղացել են նախորդ նախագահ Թրամփի օրոք:

Գործակալության տվյալներով՝ աշխաանքնը փաստաթղթի համաձայնեցման հարցում դեռ շարունակվում է, ձևակերպումները կարող են փոփոխվել:

 

ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանի դեմ միասնաբար գործելու վերաբերյալ համատեղ փաստաթուղթ են մշակում