Թաիլանդում մահացած են հայտնաբերել Ուկրաինայի դեսպանին

21:15 • 30.05.21

Թաիլանդում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Բեշտային մահացած են հայտնաբերել Կո Լիպե կղզու հյուրանոցում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, թագավորության ոստիկանությունից հայտնել են, որ բռնի մահվան նշաններ չեն հայտնաբերվել: Բեշտուին մահացած են հայտնաբերել առավոտյան 05:30-ին հյուրանոցային համարում:

Դեսպանի որդին հայտնել է, որ նախօրեին հայրն իրեն լավ է զգացել: 4:30-ին դիվանագետն արթնացել է թունավորման ախտանշաններով, այնուհետև կորցրել գիտակցությունը:

Դեսպանի մարմինն ուղարկել են դիահերձման տեղի հիվանդանոցում, այնուհետև տեղափոխել Բանգկոկի ոստիկանական հիվանդանոց՝ մահվան պատճառի հետագա ուսումնասիրման համար:

Թաիլանդում մահացած են հայտնաբերել Ուկրաինայի դեսպանին