ԱՄՆ-ում տղամարդը 32 տարի բանտում անցկացնելուց հետո անմեղ է ճանաչվել և ազատ արձակվել (լուսանկարներ)

09:47 • 31.05.21

ԱՄՆ Միչիգանի նահանգում տղամարդը 32 տարի բանտում անցկացնելուց հետո անմեղ է ճանաչվել և ազատ արձակվել՝ նոր ապացույցների ի հայտ գալու շնորհիվ դատավճռի փոփոխությունից հետո, հայտնում է Sky News-ը։

56-ամյա Գիլբերթ Փուլ կրտսերն ազատազրկվել էր 1988 թվականին՝ Ռոբերտ Մեխիայի սպանության համար։ Դատավճիռը կայացվել էր Փուլի այն ժամանակվա ընկերուհու կեղծ ցուցմունքների հիման վրա:

Այդ ժամանակվանից ի վեր տղամարդը բողոքարկել է դատավճիռը՝ հակառակ այն բանի, որ դատապարտման ժամանակ իր ընկերուհին նշել է, թե տղամարդն իրեն խոստովանել է հանցանքը։

Միչիգանի նահանգային օրենսդրության համաձայն՝ սխալ կայացված դատական որոշումից հետո ազատ արձակված անձն իրավունք ունի տարեկան 50 հազար դոլար ստանալու, ինչը նշանակում է, որ Փուլը կարող է 1,6 միլիոն դոլար պահանջել։

Տղամարդը նշել է, որ բանտում անցկացրած տարիներին իրավաբանություն է սովորել նույնիսկ։ Գլխավոր դատախազի փոխանցմամբ՝ տղամարդը կարող է փոխհատուցման ծրագրերից օգտվել, այդ թվում՝ ձեռք բերել բնակարան։

Michigan Department of Corrections photo of Gilbert Lee Poole

ԱՄՆ-ում տղամարդը 32 տարի բանտում անցկացնելուց հետո անմեղ է ճանաչվել և ազատ արձակվել (լուսանկարներ)