ԱՄՆ-ում 13-ամյա աղջիկը TikTok-ի համար տեսանյութ նկարահանելիս պայթեցրել է լոգասենյակը՝ ստանալով 3-րդ աստիճանի այրվածքներ (լուսանկարներ)

13:31 • 31.05.21

ԱՄՆ-ում 13-ամյա աղջիկը TikTok սոցիալական ցանցի համար տեսանյութ նկարահանելիս պայթեցրել է լոգասենյակը՝ ստանալով 3-րդ աստիճանի այրվածքներ, հաղորդում է Mirror-ը։

Նշվում է, որ 13-ամյա Դեսթինի Քրեյնը սոցցանցի համար տեսանյութ նկարահանելու համար լոգարան է մտել՝ իր հետ տանելով մոմ, կրակայրիչ և բժշկական սպիրտ, սակայն անհաջող փորձի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով աղջիկը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել։

Մայիսի 13-ին տեղի ունեցած պայթյունից հետո վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ այժմ նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

13-ամյա դեռահասի մայրը պատմել է, որ պայթյունի ձայնը լսելով վազել է լոգարանի ուղղությամբ և բացահայտել՝ «ամեն ինչ՝ լոգարանի դուռը, հատակը, Դեսթին այրվում են»։

Մոր խոսքով՝ իր դուստրը, որն արդեն 3 վիրահատություն է տարել, «ապրել է TikTok-ով»։ 

Kimberly Crane said her daughter "lived for TikToks"Destini Crane

ԱՄՆ-ում 13-ամյա աղջիկը TikTok-ի համար տեսանյութ նկարահանելիս պայթեցրել է լոգասենյակը՝ ստանալով 3-րդ աստիճանի այրվածքներ (լուսանկարներ)