182 լսողական սարք և 2 ավտոբուս՝ բարերար Միքայել Վարդանյանի կողմից հատուկ կրթահամալիրի երեխաներին (տեսանյութ)

10:06 • 31.05.21

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սաները կունենան դանիական  Oticon ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքեր, որոնք թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը:

Կրթահամալիրը կունենա  նաև 2 նոր ճապոնական ավտոբուս, որոնք կապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը դեպի դպրոց և տուն:  Սա հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ նվերն է կրթահամալիրի սաներին:  Նախաձեռնությունը  հնարավոր է եղել իրականացնել բարերար Միքայել Վարդանյանի աջակցությամբ: Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 109 մլն դրամ է:

182 լսողական սարք և 2 ավտոբուս՝ բարերար Միքայել Վարդանյանի կողմից հատուկ կրթահամալիրի երեխաներին (տեսանյութ)