«ՆԱՏՕ-ի ակտիվությանն ի պատասխան ՌԴ-ն իր արևմտյան սահմանների մոտ նոր ռազմական միավորումներ կստեղծի»․ Շոյգու

15:09 • 31.05.21

Մինչև տարեվերջ ՌԴ արևմտյան ռազմական օկրուգում կհայտնվի շուրջ 20 նոր միավորում և զորամաս, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ria.ru-ն։

Նրա խոսքով՝ դա կլինի ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի երկրների՝  ռուսական սահմանների մոտ  թռիչքների ինտենսիվության ու ռազմանավերի ներկայության մեծացման պատասխանը։

«Մեր արևմտյան գործընկերների գործողությունները ոչնչացնում են աշխարհում անվտանգության համակարգը և ստիպում են մեզ համարժեք միջոցներ ձեռնարկել դրանց հակազդելու համար։ Մենք մշտապես կատարելագործում ենք մեր զորքերի մարտական հզորությունը»,- հայտարարել է Շոյգուն՝ նշելով, որ նոր ստորաբաժանումներն ապահովված կլինեն ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով։

ՌԴ պաշտպանության նախարարը նաև հայտնել է՝ «ՌԴ Բալթյան նավատորմի նավերի մարտական պատրաստության խնդիրների մշակման ինտենսիվությունն աճել է 30 տոկոսով։ Անցկացվել է ավելի քան 200 զորավարժություն՝ տարբեր զինատեսակների կիրառմամբ»։

«ՆԱՏՕ-ի ակտիվությանն ի պատասխան ՌԴ-ն իր արևմտյան սահմանների մոտ նոր ռազմական միավորումներ կստեղծի»․ Շոյգու