Տավուշյան անկլավների ճակատագիրն անհայտ է, բնակիչներն էլ ոչինչ լսել չեն ուզում (տեսանյութ)

19:41 • 31.05.21

Հայտնի տավուշյան անկլավների աղմուկը չի դադարում: Պաշտոնապես ոչ մի հստակ պատասխան ու հիմնավորում չկա, ընդամենը մի անգամ հրապարակվեց մի փաստաթուղթ, բառացիորեն ոչնչի մասին: Սկսեցին լուրեր պտտվել, որ փաստաթուղթն ունի նաև գաղտնի մաս, որը ոչ հերքվեց, ոչ էլ ապացուցվեց:

Փոխարենը իշխանական պատգամավորներն ու մերձիշխանական տարբեր խողովակներ սկսեցին ակտիվորեն տարածել Տավուշի որոշ գյուղերի ադրբեջանական պատկանելության թեզը: Հայկական նախագիծ նախաձեռնության հիմնադիրներ Էդգար Էլբակյանն ու Վարուժան Գեղամյանը պարբերաբար շրջում են այդ տարածքներով, փորձելով տեղի բնակիչներին ու լրագրողներին բացատրել տեղի ունեցողի իսկությունն ու դրանից բխող վտանգները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տավուշյան անկլավների ճակատագիրն անհայտ է, բնակիչներն էլ ոչինչ լսել չեն ուզում (տեսանյութ)