Դի ասելով՝ մի պատկերացրեք ամբողջական մարմին, դրանք մարմնի հատվածներ են, Մեծամորի սառնարանի փչանալուց հետո տեղափոխվել են Աբովյանի դիահերձարան, վաղը այստեղ սառնարան կբերեն. դատաբժիշկը մանրամասնում է
Բոլոր դիակները պահպանվում են հատուկ դիակների համար նախատեսված սպիտակ կամ սև պոլիէթիլենային փաթեթներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի դատական բժշկության բաժնի վարիչ Անդրեյ Ավագյանը՝ անդրադառնալով տարածված լուսանկարներին և Առողջապահության նախարարության պարզաբանմանը, ըստ որի՝ Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինվորների մի քանի մասունք և դիակ ժամանակավորապես պահվել են նկուղային հարկում և որոշել են ընդառաջել ծնողներին ու տեղափոխել այլ կենտրոնի սառնարանային հատված:
«Զինվորների աճյունները մայիս 28-ին տեղափոխվել են Աբովյանի դիահերձարան, քանի որ Մեծամորի սառնարանը փչացել էր»,-ասաց նա և նշեց, որ իրավասու չէ թիվ ներկայացնել։
«Կարող է մեծ պարկի մեջ փոքր մասունք լինի։ Դի ասելով՝ մի պատկերացրեք ամբողջական դիակ, դրանք մասունքներ են, մարմնի առանձին հատվածներ»,–ասաց նա և հայտնեց, որ սառնարանը արդեն կառուցվում է։
Մանրամասները տեսանյութում:










