ԱՄՆ-ում որդին պատահմամբ վրաերթի է ենթարկել և սպանել իրեն մեքենա վարել սովորեցնող հորը

14:57 • 31.05.21

ԱՄՆ-ի Ֆլորիդա նախանգի բնակիչը վրաերթի է ենթարկել իրեն մեքենա վարել սովորեցնող հորը, հայտնում է Fox 2 հեռուստաընկերությունը։

65-ամյա տղամարդը մահացել է ավտոկայանատեղիում այն ժամանակ, երբ փորձել է 34-ամյա որդուն վարել սովորեցնել։ Կայանել սովորելիս տղան պատահաբար սեղմել է ոտնակը և հորը գցել մեքենայի տակ։ Տուժածին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է։

Որդին պատասխանատվության կենթարկվի առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելու և մարդուն մարմնական վնաս հասցնելու մեղադրանքով։

ԱՄՆ-ում որդին պատահմամբ վրաերթի է ենթարկել և սպանել իրեն մեքենա վարել սովորեցնող հորը