Չինաստանի իշխանություններն ընտանիքներին թույլատրել են երեք երեխա ունենալ. ԶԼՄ-ներ

12:21 • 31.05.21

Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել թույլ տալ ընտանիքներին երեք երեխա ունենալ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, տվյալ որոշումը կայացվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստում:

Նոր կանոնի ուժի մեջ մտնելու ամսաթիվը, սակայն, չի նշվում: Երկրի իշխանությունները մտադիր են այս քայլով բարելավել երկրի ժողովրդագրական տվյալները` կանգնեցնել ծերացումն ու ծնելիության նվազումը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Չինաստանը հրապարակել էր երկրում տասը տարին մեկ անցկացվող մարդահամարի տվյալները, որոնց համաձայն՝ 2021 թվականին երկրի բնակչությունը կազմում է 1,411 մլրդ մարդ: Ի դեպ, ստացված ցուցանիշը 2016-ին արված կանխատեսումների ցուցանիշից պակաս է եղել: Մասնագետները կանխատեսում էին, որ երկրի բնակչությունը կգերազանցեր 1,42 մլրդ-ը:

1979-2015 թվականներին Չինաստանում այլ ժողովրդագրական քաղաքականություն էր վարվում: Ընտանիքներին թույլատրվում էր միայն մեկ երեխա ունենալ:

Չինաստանի իշխանություններն ընտանիքներին թույլատրել են երեք երեխա ունենալ. ԶԼՄ-ներ