Կոնվերս բանկը Visa քարտապաններին ոսկու ձուլակտոր ստանալու հնարավորություն է ընձեռում
Կոնվերս բանկը՝ Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում՝ 2020թ. հունիսի մեկից մինչև օգտոստոսի 31-ը, Բանկի Վիզա քարտապանները յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար կկուտակեն միավորներ՝ «ոսկիներ»: Ամենաշատ ոսկի կուտակած հաճախորդները կստանան արժեքավոր նվերներ՝ մասնավորապես.
- ամենաշատ ոսկու միավորներ հավաքած առաջին 10 քարտապանները կստանան 10 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (հարգը 999.9),
-իսկ ոսկու միավորների քանակով 11-50 հորիզոնականները զբաղեցրածները՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (հարգը 999.9):
Նշենք, որ Կոնվերս Բանկը Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի լիիրավ անդամ է 2002թ.-ից:
Վերջին տարիներին համագործակցության շրջանակում Բանկն իրականացրել է մի շարք հաջողված ակցիաներ, որոնց շրջանակում Կոնվերս Բանկի վիզա քարտապանները ոչ միայն օգտվել են քեշբեքի հնարավորությունից, այլև ստացել են արժեքավոր նվերներ՝ այդ թվում iPhone 7 հեռախոսներ /2018թ./, հանգիստը 10 եվրոպական քաղաքներում՝ Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին անցկացնելու ուղեգրեր /2019թ./, սպորտային արժեքավոր նվերներ / 2020թ./:
Մանրամասները՝ այստեղ:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:










