Թուրքիան Հյուսիսային Կիպրոսում անօդաչու թռչող սարքերի ավիաբազա կստեղծի
Թուրքիան աշխատում է իր կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսում չշահագործվող ռազմական օդանավակայանն անօդաչու թռչող սարքերի ավիաբազայի վերածելու ուղղությամբ, հայտնում է CNN լրատվականի թուրքական ծառայությունը։
Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող օդանավակայանը շահագործումից դուրս է եկել 1974 թվականին՝ թուրքական ներխուժումից անմիջապես հետո։ Օդանավակայանի վերաբացվելու արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 20-ին՝ Թուրքիայի որակմամբ «Կիպրոսի խաղաղության գործողության» 37-ամյակին։
Օդանավակայանի վերափոխման մասին որոշումը կայացվել է Թուրքիայի և Լիբիայի միջև 2019 թվականին երկու երկրների ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո։
Անօդաչու թռչող սարքերի ավիաբազան կօգտագործվի ինչպես զինված, այնպես էլ անզեն ԱԹՍ-ների տեղակայման համար։ Այստեղ լինելու են պահեստներ, վերոնորոգման կենտրոններ։ Ապագայում՝ օդանավակայանի վերանորոգումն ավարտելուց հետո, այն կարող է ընդունել նաև F-16 կործանիչներ։










