Պետք է գտնել փաստաթղթային հիմքերը՝ ի՞նչ արոտավայրեր, տարածքներ են եղել, որոնց ադրբեջանցիները հավակնել են խորհրդային տարիներին. Հայկ Դեմոյանը՝ ՄԻՊ-ի երեկվա հայտարարության վերաբերյալ
ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ հրապարակում էր արել՝ նշելով, որ Խորհրդային տարիներին Ադրբեջանը մասնակցել է պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում զավթել հայ գյուղացիների հողատարածքները և հետո դրանք դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր):
Tert.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նշեց պատմական մի փաստ, որի մասին իրեն անձամբ պատմել է ՀԽՍՀ կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը. «Հայաստանի Խորհրդային սոցիալիստական Հանրապետության նախկին առաջին քարտուղարը Վլադիմիր Մովսիսյանը, իր կյանքի հուշագրությունում, նշում է, (ինքս էլ իր հետ շփում եմ ունեցել, և այդ պատմությունը լսել եմ), որ 1980- ականների սկզբներին, երբ նա կարևոր պաշտոն էր զբաղեցնում Խորհրդային Հայաստանում, Տավուշի հատվածում այն ժամանակ՝ Շամշադինի շրջանում, միջադեպ է տեղի ունեցել Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև,Հայաստանի կողմից պաշտոնյաներ են գնացել վիճելի արոտավայրերի հետ կապված, և Վլադիմիր Մովսիսիյանին Խորհրդային Միությունում ՝ բրեժնևյան տարիներին առևանգել են, նույնիսկ սպառնացել են կացնով գլխատել, և սպառնալիքի տակ ստիպել են ստորագրել այդ արոտավայրերի փոխանցումը Ադրբեջանին կամ նրանց օգտագործումը Ադրբեջանի հովիվների կողմից»:
Նրա խոսքով՝ միջադեպը մեծ արձագանք կունենար միջազգային լսարանի մոտ, եթե պարզվեր որ բարձրաստիճան պաշտոնյային ուղղակի առևանգում են Խորհրդային միությունում, ցանկանում հաշվեհարդար տեսնել և ստիպում են սահմանների վերաձևում, տարածքներ փոխանցում պարտադրել սպառնալիքի տակ:
«Այդ միջադեպից հետո հարյուր հազարավո, հեկտարներ հետ են բերվել Խորհրդային Հայաստան, դրա համար պետք է գտնել այդ փաստաթղթային հիմքերը՝ ի՞նչ արոտավայրեր, տարածքներ են եղել, որոնց ադրբեջանցիները Խորհրդային տարիներին հավակնել են»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է քննարկումների արդյունքում վերադարձնել այդ տարածքները, նա ասաց բացառելը հնարավոր չէ, միգուցե որոշակի փուլում այն հնարավոր է դառնաԱդրբեջանի դեմ լծակ:
Դիտարկմանը, եթե Ադրբեջանն այժմ հաղթածի կարգավիճակով է, արդյոք կվերադարձնի՞ այդ տարածքները, Դեմոյանը պատասխանեց. «Ադրբեջանը պատերազմի առաջին փուլով ստացել է այն, ինչ ուզում է, պատերազմը սցենարի առաջին փուլն էր, որի արդյունում Ադրբեջանը պետք է դառնար հաղթող և դարձավ, երկրորդ փուլով Ադրբեջանը պետք է տրվի այն կողմին, որը պատվիրել է պատերազմը: Պատերազմի նպատակն էր՝ վերահսկողություն Ադրբեջանի դեմ: Պատերազմի այսօրվա փուլը, ստատուս քվոն, մի պահ դառնալու է լծակ երկու կողմերի վրա, իսկ որոշ էլեմենտներ, ստատուս քվոյի տարրեր՝ լծակ կդառնա Ադրբեջանի դեմ»:










