Հայտնի է` երբ Էրդողանն Ադրբեջան կայցելի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի երկրորդ տասօրյակում այցերով կմեկնի Բելգիա և Ադրբեջան: Minval.az-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
ԶԼՄ-ների տվյալներով` Էրդողանը հունիսի 13-14-ը կայցելի Բրյուսել, որտեղ բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Բրյուսելից Էրդողանը հունիսի 14-16-ին այցով կմեկնի Ադրբեջան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես` Շուշի այցելել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










