25 ժամ 50 րոպե. հոնկոնգցի կինն արագության ռեկորդ է սահմանել Էվերեստի գագաթը նվաճելիս (լուսանկարներ)

11:21 • 31.05.21

Հոնկոնգի բնակչուհի Ցանգ Յին Հունը համաշխարհային ռեկորդ է սահմանել աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը նվաճելիս: Ինչպես ներկայացնում է BBC News-ը, 45-ամյա ուսուցչուհին Էվերեստի բարձունքը ճամբարից բարձրանալով հաղթահարել է 25 ժամ 50 րոպեում:

Դա լեռնագագաթը նվաճելու ամենաարագ ցուցանիշն է կանանց շրջանում: Այս ցուցանիշով նաև 12 ժամով գերազանցել է 2017 թվականին նեպալցի լեռնագնացի սահմանած ռեկորդը:

«Երբ մեծ ձգտումներ եք ունենում, մեծ սպասելիքներ ունեցեք»,- միշտ կրկնել է ուսուցչուհին դեռևս նախքան Էվերեստի գագաթը բարձրանալը:


Կինը նշում է, որ ռեկորդներ գրանցելու մտադրություն չի ունեցել: «Ես ինձ մի տեսակ թեթևացած և երջանիկ եմ զգում, քանի որ չեմ ձգտում ռեկորդների: Ես պարզապես ուզում էի մարտահրավեր նետել ինքս ինձ»,- ասել է Հոնգկոնգի բնակչուհին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում լրագրողների հետ զրուցելիս:

Լեռան բարձունքը նա հաղթահարել է անցյալ կիրակի: Էվերստը կամ Ջոմոլունգման ծովի մակարդակից բարձր է 8848 մ։ Այն կազմում է Հիմալայան լեռնաշղթայի մի մասը Բարձր Ասիայում, գտնվում է Նեպալի և Տիբեթի միջև։

25 ժամ 50 րոպե. հոնկոնգցի կինն արագության ռեկորդ է սահմանել Էվերեստի գագաթը նվաճելիս (լուսանկարներ)