Գերմանիայում բնակչության ավելի քան 40 տոկոսը ստացել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ ներարկում

15:03 • 31.05.21

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սփանն իր թվիթերյան հաշվում հայտնել է, որ երկրի բնակիչների ավելի քան 40 տոկոսը պատվաստված է և մոտավորապես 17,7 տոկոսն ամբողջական իմունիտետ է ձեռք բերել կորոնավիրուսի նկատմամբ։

«Գերմանացիների 43 տոկոսը ստացել է պատվաստման առնվազն մեկ ներարկում, իսկ 17,7 տոկոսն ամբողջությամբ պաշտպանված է», - գրել է նախարարը։

Ավելի վաղ Յենս Սփանը նշել է, որ ամռան առաջին կեսին հնարավոր կլինի պատվաստել երկրի բնակիչների  90-տոկոսին։ Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերին՝ օգտագործելով BioTech-Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson&Johnson պատվաստանյութեր։


Գերմանիայում բնակչության ավելի քան 40 տոկոսը ստացել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ ներարկում