Հունաստանն ու Թուրքիան հարաբերություններում դրական օրակարգն առաջ մղելու կամք ունեն․ ավարտվել է Չավուշօղլու-Միցոտակիս հանդիպումը (լուսանկարներ)
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի միջև կայացած հանդիպումը ցույց է տվել, որ երկու պետություններն էլ «հարաբերություններում դրական օրակարգ առաջ մղելու կամք ունեն»՝ հատկապես տնտեսական ոլորտի համագործակցության հարցում։
Այս մասին հայտնում է Greek City Times թերթը։
Ավելի վաղ երկու պետությունների փոխարտգործնախարարների միջև կայացած նախապատրաստական հանդիպմանը քննարկվել է տնտեսական համագործակցության վերաբերյալ 25 առաջարկ, որից 15-ը ներկայացրել է Աթենքը, 8-ը` Անկարան, ևս 2-ը վերաբերել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցւթյանը:
Հանդիպումից հետո Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան քաղաքական կամք ունի հարաբերությունների կարգավորման և ուրախ է, որ Հունաստանը նույնպես կամք է դրսևորում։ Չավուշօղլուն հնարավոր է համարել նաև հունիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Միցոտակիսի հանդիպումը։










