Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Հերացու փողոցը.  վիճաբանություն սկսվեց քաղաքացիների միջև

13:15 • 31.05.21

Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողները Մխիթար Հերացի փողոցում, դիահերձարանի դիմաց ակցիա են սկսել՝ հայտարարելով, որ երկու օր առաջ բացահայտել են, որ Արցախից Հայաստան բերված զոհվածների մարմինների թվերի մեջ անճշտություն կա:

Հարազատներից Արսեն Ղուկասյանը նշեց, թե նոյեմբերի 23-ին Արցախի դիահերձարանից 21  մարմին է բերվել, բայց նշված թվերում ասվում է, թե մոտ 200 մարմին անհայտ տեղում է եղել: «Տարբեր տեղերից մարմիններ են ի հայտ գալիս, որ ասում էի՝ տարբեր տեղեր են պահել մարմինները՝ մորգերի սառնարաններ և այլն: Մենք հենց հիմա փակում ենք Հերացին վերևից և ներքևից, պիտի բոլորդ շուտ գաք, որովհետև մեր երեխեքի մարմինները պահել են, հիմա քիչ-քիչ հանում են ու չեն մտածել, որ կոդերով սա կբացահայտվի: Այսօրվա դրությամբ՝ 230 դիակ կա, մոտ՝ 400-407 մասունք: Սրանից մի քանի օր առաջ մեզ լրիվ այլ տվյալներ էին տալիս»:

Նշենք, որ ծնողները փակել են Հերացի փողոցը, որը դժգոհություն առաջացրեց վարորդների մոտ, որի արդյունքում  վիճաբանություն սկսվեց ակցիայի մասնակիցների ու վարորդներից մեկի միջև:

Ոստիկանները քաղաքացիներին բաժանեցին:

 

Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Հերացու փողոցը.  վիճաբանություն սկսվեց քաղաքացիների միջև