Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

23:50 • 31.05.21

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

«Պատվաստվեցի»,-գրել է Ֆրանսիայի նախագահը իր թվիթերյան էջում:

«Ինչպես Բրիջիթը (Մակրոնի կինը-խմբ.) և ես, ինչպես արդեն 25 միլիոն ֆրանսիացիները, որոնք պատվաստվել են, եկեք պատվաստվենք: Պաշտպանեք ինքներս մեզ և մեր սիրելիներին»,-ավելի ուշ ավելացրել է Ֆրանսիայի առաջնորդը՝ բոլոր ֆրանսիացիներին հորդորելով պատվաստվել:

2020 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով և շուրջ 1 շաբաթ անցկացրել է ինքնամեկուսացման մեջ:

Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ