«Փոքր կղզի». Նյու Յորքում յուրօրինակ դիզայնով պուրակ է բացվել (տեսանյութ)

13:51 • 31.05.21

Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում յուրօրինակ դիզայնով և ճարտարապետությամբ նոր պուրակ է բացվել, որն ունի 10 հազար քառակուսի մետր տարածք և բաց է բոլոր այցելուների համար, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով պուրակի յութուբյան ալիքին։

Այգին կառուցվել է 132 բետոնե սյուների վրա և տեղակայված է Հուդզոն գետի ափին։ «Փոքր կղզի» կոչվող նախագծի հեղինակը «Հիթերուիք ստուդիո» (Heatherwick Studio) խումբն է, որում ներառված է բրիտանացի դիզայներ Թոմաս Հիթերուիքը։ Պուրակի կառուցման համար ծախսվել է 260 միլիոն դոլար․ այն ֆինանսավորել են ձեռներեց Բարրի Դիլերը և նրա կինը՝ հագուստի մոդելավորող Դայան Ֆոն Ֆյուրստենբերգը։ Այգու շինարարությունը սկսվել է 2016 թվականին, սակայն դատավարության հետևանքով հետաձգվել է 2 տարով։

«Փոքր կղզի». Նյու Յորքում յուրօրինակ դիզայնով պուրակ է բացվել (տեսանյութ)