Ժնևյան հյուրանոցներում, որտեղ կարող է կայանալ Պուտին-Բայդեն հանդիպումը, հնարավոր չէ համար ամրագրել

13:14 • 31.05.21

Ժնևի հյուրանոցներում, որոնցից մեկում հունիսի 16-ին կարող է կայանալ ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը, հունիսի 11-18-ն ընկած ժամանակահատվածում  սպառված են բոլոր ազատ համարները` չնայած, որ արտաքուստ ոչինչ չի վկայում բարձրագույն մակարդակով հանդիպման նախապատրաստման մասին, գրում է vz.ru-ն:

Ըստ շվեյցարական լրատվամիջոցների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին հանդիպումը տեղի կունենա Ժնևի Intercontinental հյուրանոցում, որտեղ Ռոնալդ Ռեյգանը և Միխայիլ Գորբաչովը բանակցություններ են վարել 1985թ.: Այս հյուրանոցը հայտնի է որպես Ժնևում բանակցային հարթակ:

Կողմերից ոչ մեկը դեռ պաշտոնապես չի հաստատել կամ հերքել այս լուրերը: 

Գագաթնաժողովի անցկացման երկրորդ հավանական հյուրանոցը կարող է լինել Wilson-ը, որը նույնպես օտարերկրյա դիվանագետների ու բարձրաստիճան պատվիրակությունների սիրված վայրն է: Ինչպես և Intercontinental-ի դեպքում, Wilson-ում ևս հնարավոր չէ հունիսի 11-18-ն ընկած ժամանակահատվածում համար ամրագրել:

 

Ժնևյան հյուրանոցներում, որտեղ կարող է կայանալ Պուտին-Բայդեն հանդիպումը, հնարավոր չէ համար ամրագրել