Սյունիքի մարզի Սյունիք գյուղում այրվել է «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենա

09:52 • 31.05.21

Մայիսի 31-ին, ժամը 01:01-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 01:26-ին: Այրվել է «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․)․ տուժածներ չկան:

Սյունիքի մարզի Սյունիք գյուղում այրվել է «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենա