ՆԱՏՕ-ում պատմել են Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո իրենց ծրագրերի մասին

19:24 • 31.05.21

Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո ՆԱՏՕ-ն կշարունակի վերապատրաստել Աֆղանստանի անվտանգության ուժերին, այդ թվում ՝ երկրից դուրս: Այս մասին հունիսի 1-ին նախատեսված դաշնակից երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք որոշում ենք կայացրել զրոյի հասցնել մեր ռազմական ներկայությունը Աֆղանստանում: Բայց մենք կուժեղացնենք աջակցությունը այլ ոլորտներում, կաջակցենք քաղաքացիական անձանց ներկայությանը Աֆղանստանում, կմեծացնենք Աֆղանստանի անվտանգության ուժերի ներուժը, կֆինանսավորենք դրանք, կանցկացնենք դասընթացներ՝ ներառյալ այս երկրի սահմաններից դուրս»,-ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

ՆԱՏՕ-ում պատմել են Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո իրենց ծրագրերի մասին