Ապօրինի զենք կրելու կասկածանքով կան բերման ենթարկված անձինք․ Ոստիկանություն (տեսանյութ)

18:23 • 31.05.21

Ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով կան բերման ենթարկված անձինք, նյութեր են նախապարտաստվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից՝ նշելով, որ հրապարակման ենթական տեղեկությունը այդքանն է։

Նշենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ և նշվել էր, թե «Երևանում վարձու մարդասպանների բանդա են բացահայտել և ըստ իրենց տեղեկությունների՝ այն գործել է Հայկ Սարգսյանի հետաքրքրությունների նեքո, ով ավելի հայտնի է որպես՝ «Շիշ բռնող»»։

Ապօրինի զենք կրելու կասկածանքով կան բերման ենթարկված անձինք․ Ոստիկանություն (տեսանյութ)