Ռուսաստանը երկարաձգել է Թուրքիայի հետ թռիչքների սահմանափակումները

23:46 • 31.05.21

Թուրքիայի և Ռուսաստանի միջև թռիչքների քանակի սահմանափակումը կշարունակվի նաև հունիսի 1-ից հետո, այս որոշումը կայացրել է վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Այս մասին РБК-ին հայտնել է ռուսական ավիաընկերությունում իր աղբյուրը:

Ապրիլի 15-ից հունիսի 1-ը Ռուսաստանը սահմանափակել է Թուրքիայի հետ ուղևորային թռիչքները: Երկկողմ փոխադարձ թռիչքների թիվը փոխադարձ հիմունքներով կրճատվել է`հասնելով շաբաթական երկու անգամի. թռիչքներ են իրականացնում միայն երկու ավիաընկերություններ՝ «Աերոֆլոտ»-ը և «Թուրքական ավիաուղիներ»-ը:

 

Ռուսաստանը երկարաձգել է Թուրքիայի հետ թռիչքների սահմանափակումները