Չինական TCL-ը կսկսի սմարթֆոններ արտադրել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում
Չինական TCL տեխնոլոգիական հսկան սմարթֆոնների արտադրության ոլորտում սկսել է աշխատել էլեկտրոնիկա արտադրող թուրքական Arçelik ընկերության հետ, հայտնում է Ahval թերթը և հավելում, որ արտադրությունն իրականացվում է Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղ նահանգում։
Արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքն ասել է, որ արտադրությունը տեղի է ունենում Թեքիրդաղ նահանգի Չերքեզքյո քաղաքում գտնվող գործարանում, որի արտադրական հզորությունը տարեկան 450 հազար միավոր է։ Ընկերությունը մտադիր է 2022 թվականին արտադրական հզորությունը հասցնել 1 միլիոն հեռախոսի։
Չինական ընկերության հետ համագործակցության մասին տեղեկություններն ի հայտ են եկել այն ժամանակ, երբ Թուրքիայում արագացող գնաճի հետևանքով բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ վախենում են ներդրումներ կատարելուց։










