Վիետնամը կթեստավորի իր ամենախոշոր քաղաքի ամբողջ բնակչությանը կորոնավիրուսի նոր բռնկման ֆոնին

12:15 • 31.05.21

Վիետնամը հույս ունի հաղթահարել կորոնավիրուսային վարակի տարածման նոր բռնկումը՝ թեստավորելով խոշորագույն քաղաքի՝ Հոշիմինի ամբողջ բնակչությանը և սոցիալական հեռավորության վերաբերյալ նոր միջոցներ կիրառելով, հայտնում է BBC լրատվականը:

Սա կապված է վերջին շաբաթներին երկրում վարակի դեպքերի թվի աճով։ Հայտնի է, որ Վիետնամը համեմատաբար հաջող պայքար է մղել կորոնավիրուսային վարակի դեմ, սակայն հանգստյան օրերին պաշտոնյաները զգուշացրել են երկրում հայտնաբերված նոր «շատ վտանգավոր» հիբրիդային տարբերակի մասին։

Ըստ պաշտոնյաների՝ նոր տեսակը բրիտանական և հնդկական շտամների առանձնահատկություններն ունի և հեշտությամբ փոխանցվում է օդային եղանակով։ Կորոնավիրուսային վարակի տարածումից ի վեր երկրում գրանցվել է վարակման 7000 և վարակի հետևանքով մահվան 47 դեպք։ Դեպքերի թիվը վերջին շաբաթներին աճել է հատկապես Հոշիմին քաղաքում՝ կապված քրիստոնեական ծեսի անցկացման հետ, ինչի հետևանքով կառավարությունը որոշել է թեստավորել 13 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի ամբողջ բնակչությանը:

Վիետնամը կթեստավորի իր ամենախոշոր քաղաքի ամբողջ բնակչությանը կորոնավիրուսի նոր բռնկման ֆոնին