Հայկական Վերին Ոսկեպարում մինչև 19-րդ դարն ապրել են հայեր․ այն կենսական կարևորություն ունի ՀՀ-ի համար (տեսանյութ)
Տավուշի մարզի հյուսիս-արևելքում՝ Ոսկեպար գետի ձախ ափին գտնվող հայկական Վերին Ոսկեպարում մինչև 19-րդ դարն ապրել են հայեր։ Հնում այն հայտնի է եղել նաև Հին Ոսկեպար անունով։ Հետո գյուղը խորհրդային տարիներին ներառվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում և համարվել է ադրբեջանական անկլավ՝ Խորհրդային Հայաստանի տարածքում։
ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-1994 թվականների Արցախյան պատերազմի ընթացքում Վերին Ոսկեպարն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության տարածքում։
Վերին Ոսկեպարը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ռազմավարական ու կենսական նշանակություն ունի Հայաստանի սահմանային բնակիչների անվտանգության տեսանկյունից։ Այդ հողատարածքները սահմանամերձ գյուղերում ապրող գյուղացիներն օգտագործում են նաև որպես արոտավայրեր։
Մանրամասները՝ տեսանյութում։










