Հնդկաստանում անցորդը տեսագրել է՝ ինչպես են տղամարդիկ գետը նետում կորոնավիրուսից մահացած հարազատի դին (լուսանկարներ, տեսանյութ)

10:20 • 01.06.21

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում անցորդը տեսագրել է՝ ինչպես են 2 տղամարդիկ գետը նետում Covid-19-ից մահացած հարազատի մարմինը, հաղորդում է Mirror-ը՝ նշելով, որ ոստիկանությունը կարողացել է նույնականացնել օրինախախտներին և ձերբակալել նրանց։

Սոցցանցերում մեծ տարածում գտած տեսանյութում երևում է՝ ինչպես են 2 տղամարդիկ հորդառատ անձրևի տակ փորձում կորոնավիրուսից մահացած իրենց ազգականի՝  Պրեմնաթի դին գցել Գհագհրա գետը։

Ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ տղամարդը մահացել է մայիսի 29-ին․ օրեր անց դիակիզման նպատակով նրա մարմինը փոխանցվել է հարազատներին, սակայն դիակիզելու փոխարեն ընտանիքի անդամները որոշել են դին գետը գցել։

Ընդ որում, ոստիկանությունում հրաժարվել են բացահայտել՝ 2 տղամարդիկ ինչ բարեկամական կապ են ունեցել մահացածի հետ։

Two men filmed in India dumping the body of a Covid victim in the riverTwo men filmed in India dumping the body of a Covid victim in the river

Հնդկաստանում անցորդը տեսագրել է՝ ինչպես են տղամարդիկ գետը նետում կորոնավիրուսից մահացած հարազատի դին (լուսանկարներ, տեսանյութ)