Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. Մուսինյանը՝ Փաշինյանի՝ բանավեճի առաջարկի մասին

12:53 • 01.06.21

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է լրագրողների հարցին:

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ.

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,- գրել է Մուսինյանը:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան, «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Փաշինյանի՝ բանավեճի առաջարկի վերաբերյալ ասել էր. «ՀՀ երկրորդ նախագահը, որը ազատագրել է հողեր, չպետք է որևէ իրավիճակում բանավիճի հողեր հանձնողի հետ»:

Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. Մուսինյանը՝ Փաշինյանի՝ բանավեճի առաջարկի մասին