Բրիտանացին ավտոտնակը կարգի բերելիս հայտնաբերել է վաղուց մահացած մոր ձայնով զարթուցիչը (լուսանկար, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի Հեմփշիր կոմսության բնակիչն ավտոտնակը կարգի բերելիս հայտնաբերել է վաղուց մահացած մոր ձայնով զարթուցիչը, հայտնում է Indy100.com լրատվականը։
41-ամյա տղամարդն իր թվիթերյան էջում գրել է, որ 1998 թվականին, երբ համալսարան է ընդունվել, մայրն իրեն զարթուցիչ է նվիրել, որի ձայնը հնարավոր է ձայնագրել, և նախընտրել է մորը, որ հենց ինքն էլ ձայնագրի այն։
Մայրը մահացել է 2006 թվականին, այժմ սա տղամարդու ունեցած միակ ձայնագրությունն է, որում հնչում է մոր ձայնը։
Ձայնագրության մեջ նրա մայրն ասում է․ «Վեր կաց, Էդվարդ»։ Էդվարդ Մորիշի երեխաներն այս զարթուցիչի շնորհիվ առաջին անգամ լսել են իրենց տատի ձայնը։
Տղամարդն ասել է, որ շատ է ուրախացել զարթուցիչը գտնելով։
Տեսանյութի տարածումից հետո ժամացույցը ստեղծող Թոմ Լոութոնն արձագանքել է՝ գրելով․ «Սա հրաշալի է, Էդ։ Սա իմ առաջին գյուտն էր՝ WakeYoo: Ես հուզվում եմ սա լսելով, հուսով եմ՝ լավ ես»։
Տղամարդն ասել է, որ ոչինչ մոր ձայնի պես վախենալու չի հնչում արթնանալիս, և հավելել, որ զարթուցիցչը դրված է իր անկողնու կողքին, և եթե երեխաները ցանկանում են արթնացնել իրեն, նրանք դա կարող են անել իր մոր միջոցով։
— Ed Morrish (@edmorrish) May 30, 2021










