Կրետեում AstraZeneca-ի հետևանքով առաջացած թրոմբոզի պատճառով 44-ամյա կին է մահացել
Հունաստանի Կրետե կղզում AstraZeneca ընկերության հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստված կինը թրոմբոզի հետևանքով մահացել է, հայտնում է Greek City Times-ը։
Կրետե կղզու Իրակլիո հիվանդանոցային համալիր տեղափոխվելուց հետո 44-ամյա կինը մահացել է՝ ներարկումից հետո արյան մեջ առաջացած արյան գնդերի պատճառով։ Կինը AstraZeneca պատվաստանյութի առաջին ներարկումը ստացել է մայիսի սկզբին, որից մի քանի օր անց սկսել է վատ զգալ իրեն և սկսել են թրոմբոզի նշաններ զարգանալ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալությունը (EMA) մայիսի 28-ի թվյալներով թրոմբոզի առաջացման 316 դեպք էր արձանագրել անգլո-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառումից հետո:










