Կոլումբիայում վերջին 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 հազար 177 դեպք. RT

02:12 • 01.06.21

Կոլումբիայում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 հազար 177 դեպք: Երկրում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3 406 456 դեպքի: Այդ մասին գրում է RT-ն:

Կորոնավիրուսային վերջին տվյաները հայտնել է երկրի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում Կոլումբիայում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների 492 մահ: Մահվան ընդհանուր թիվն աճել է ՝ հասնելով 88774-ի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոլումբիան երկարաձգել է ցամաքային և գետային սահմանները հատելու արգելքը մինչև հունիսի 1-ը:

Կոլումբիայում վերջին 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 հազար 177 դեպք. RT