Չինաստանում փղերի խումբն ամիսներ շարունակ «ճամփորդում է» քաղաքների փողոցներով (տեսանյութ)  

23:22 • 01.06.21

Չինաստանում տեսագրել են, թե ինչպես է փղերի խումբը թափառում երկրի հարավարևմտյան շրջանի մի քանի քաղաքների փողոցներով: BBC News-ի փոխանցմամբ՝ փղերի արտասովոր «զբոսանքը» շարունակվում է մի քանի ամիս:

Այժմ կենդանիները գտնվում են Յունան նահանգի Կունմին քաղաքից մոտ 20 կմ հեռավորությամբ: Ստեղծված իրավիճակ անհանգստացնում է կառավարական մարմիններին և կենդանիների պաշտպաններին: Նրանց մտահոգում է, թե ինչու են կենդանիներն այդքան հեռացել իրենց բնակմիջավայրից:

15 կենդանուց կազմված փղերամն արևադարձային անտառներից դուրս է եկել դեռևս անցյալ տարի և սկսել է շարժվել դեպի հյուսիս: Այս ընթացքում կենդանիները 56 հեկտար մշակաբույսեր են ավերել և տներ վնասել:

Իշխանությունները փղերի տեղաշարժին հետևում են անօդաչուների օգնությամբ և տեղահանում վտանգված գոտիների բնակիչներին: Մասնագետների խոսքով՝ նման բան առաջին անգամ է տեղի ունենում երկրի պատմության մեջ: Նրանք հույս ունեն կենդանիներին հետ ուղորդել դեպի իրենց բնակմիջավայր՝ ճանապարհին սնունդ և խոչընդոտներ տեղադրելով:

Չինաստանում փղերի խումբն ամիսներ շարունակ «ճամփորդում է» քաղաքների փողոցներով (տեսանյութ)