Իրանական F-5 ինքնաթիռի ինքնանետման համակարգի գործարկման հետևանքով 2 օդաչու է զոհվել. IRIB
Իրանական F-5 ինքնաթիռի ինքնանետման համակարգի գործարկման հետևանքով 2 օդաչու է զոհվել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ իրանական IRIB հեռուստառադիոընկերությանը հղումով:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Խուզեստան նահանգում գտնվող Դիսֆուլ բազայում:
Նշվում է՝ վերջին երկու ամսվա ընթացքում սա իրանական ռազմական ինքնաթիռներում ինքնանետման համակարգի չնախատեսված գործարկման երկրորդ դեպքն է:










