Իրանում F-5 կործանիչի անսարքության հետևանքով 2 օդաչու է զոհվել

15:05 • 01.06.21

Իրանի ռազմաօդային ուժերի երկու օդաչուներն ամերիկյան F-5 կործանիչի վրա կատապուլտի վթարային գործարկման հետևանքով զոհվել են, հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Դեզֆուլի քաղաքապետի տեղակալին։

Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Խուզեսթան նահանգի Դեզֆուլ (հին անվանումը Դիզֆուլ․ խմբ․) քաղաքի մոտակայքում գտնվող ավիաբազայում՝ պլանային ուսումնական թռիչքից առաջ։

Ամերիկյան արտադրության F-5 կործանիչներն ավելի քան 40 տարի է ծառայում են Իրանի ռազմաօդային ուժերին: Միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել։ Հայտնի է, որ 4-րդ հենակետը, որին պատկանում էր կործանիչը, 8 տարվա գոյության ընթացքում 50 զոհ է տվել։

 

Իրանում F-5 կործանիչի անսարքության հետևանքով 2 օդաչու է զոհվել