Հանրապետության հրապարակում երեխաների համար միջոցառումը կազմակերպել է մասնավոր ընկերություն, քաղաքապետարանը համերգ է նախատեսել Ազատության հրապարակում. Կարապետյան

13:05 • 01.06.21

Օրեր շարունակ Հանրապետության հրապարակում կառուցվել է բեմահարթակ: Tert.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, թե ինչ նպատակով է կառուցվել այն:

«Այսօր Հանրապետության հրապարակում երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում է կազմակերպել մասնավոր ընկերություն, քաղաքապետարանը իրազեկվել է այդ միջոցառման մասին: Երեխաների համար միջոցառում է լինելու»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Նա հավելեց, որ համերգ է նախատեսվում նաև Ազատության հրապարակում:

«Երևանի քաղաքապետարանը մեկ միջոցառում է նախատեսել ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ, Ազատության հրապարակում միջոցառում է լինելու, սիմֆոնիկ  նվագախումբը մուլտերում հնչող երաժշտություն է հնչեցնելու երեխաների համար»,- նշեց խոսնակը:

Հանրապետության հրապարակում երեխաների համար միջոցառումը կազմակերպել է մասնավոր ընկերություն, քաղաքապետարանը համերգ է նախատեսել Ազատության հրապարակում. Կարապետյան