Ղրղզստանում ձերբակալվել է նախկին նախագահ Ժեենբեկովի եղբայրը
Ղրղզստանի խորհրդարանի նախկին խոսնակ և նախկին նախագահի եղբայր Ասիլբեկ Ժեենբեկովը երկու ամսով կալանավորվել է կոռուպցիայի մեջ կասկածվելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությանը:
««Կումտորի» հանքավայրի շահագործման նախագծի իրականացման տարբեր փուլերում կոռուպցիայի փաստերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում միջգերատեսչական քննչական խումբը շարունակում է քննչական գործողությունները ՝ սույն քրեական գործին առնչվող անձանց մասնակցությամբ: Ղրղզստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի (Կոռուպցիա) հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով մի շարք քննչական գործողություններ իրականացնելուց հետո Ժոգորկու Քենեշի (խորհրդարան, - խմբ.) պատգամավորներին՝ Ասիլբեկ Ժեենբեկովին ու Տորոբայ Զուլպուկարովին փոխանցվել է այդ հանցագործության կատարման մեջ կասկածվելու մասին ծանուցում», - հայտնել են մամուլի ծառայությունից:
Հաղորդվում է, որ նույն օրը Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը քննության է առել միջնորդությունը, և Ժեենբեկովի և Զուլպուկարովի նկատմամբ ընտրվել է երկու ամիս կալանք որպես խափանման միջոց:










