Այդ տեսանյութը Արաբկիրի բաժանմունքում արվել է նախորդ տարվա սեպտեմբերին. Արա Ֆիդանյան (տեսանյութ)
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր համացանցում շրջանառված տեսանյութին, որում պատկերված է ձեռնաշղթաներով մերկ տղամարդը Ոստիկանության բաժանմունքներից մեկում, ասաց, որ այդ տեսագրությունն արվել է անցած տարվա սեպտեմբերին՝ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում։
«Այդ տեսանյութը և իրավիճակը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին, եթե չեմ սխալվում տվյալ անձը հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձ է եղել, և հենց այդ վիճակով էլ եկել է ոստիկանության բաժին: Նա եկել է և փորձել է Ոստիկանության բաժնում որոշակի գործողություններ կատարել»,- ասաց Արա Ֆիդանյանը:










