Պակիստանում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է 10, վիրավորվել՝ 3 մարդ (տեսանյութ)

09:25 • 01.06.21

Պակիստանում հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով 10 մարդ է մահացել, 3-ը՝ վիրավորվել, հայտնում է Xinhua.net լրատվականը։

Երկրի արևելյան հատվածում գտնվող Փենջաբ նահանգի Օքարա քաղաքի Թարիք Աբադ շրջանում հորդառատ անձրևների հետևանքով տանիք է փլուզվել, որի հետևանքով 8 մարդ է զոհվել, ևս 3-ը վիրավորվել է։ Մահացածների թվում կա 3 կին, 4 երեխա և 1 տղամարդ։

Մեկ այլ փլուզման հետևանքով մահացել է ևս մեկ մարդ, մեկն էլ մահացել է կայծակի հարվածից։


Պակիստանում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է 10, վիրավորվել՝ 3 մարդ (տեսանյութ)