Կանգնեցրել են ինքնաթիռը. ՌԴ-ում ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Պիվովարովին (լուսանկարներ, տեսանյութ)
«Բաց Ռուսաստան» ընդդիմադիր միավորման նախկին տնօրեն Անդրեյ Պիվովարովը բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից: Նրան ձերբակալելու համար իրավապահները կանգնեցրել են ինքնաթիռը, որը պատրաստվում էր թռիչքի: Ընդդիմադիր գործչին դուրս են բերել ինքնաթիռից: Այս մասին իր թելեգրամյան ալիքում տեղեկացրել է ինքը` Պիվովարովը:
«Հենց նոր ինձ իջեցրել են ինքնաթիռից: Ես թռչում էի հանգստանալու, անցակետերով անցել էի, ոչ մի հարց չկար: Ինքնաթիռն արդեն անցել էր վարման, երբ հանկարծ կանգ առավ: Մոտեցան ոստիկանները և ինձ դուրս բերեցին: Հիմա ես «Պուլկովոյի» ԱԴԾ-ում եմ»,-գրել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Պիվովարովը հետախուզվում է: Նրան բերման են ենթարկել Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչություն: Նա ձերբակալվել է ՌԴ քրեական օրենսգրքի 284.1. հոդվածի մեղադրանքով (Անցանկալի կազմակերպության գործունեություն իրականացնելը):
Գիշերը Պիվովարովի բնակարանում խուզարկություն է իրականացվել: Պիվովարովը Սանկտ Պետերբուրգից թռչում էր Վարշավա: Թռիչքը պետք է տեղի ունենար նախօրեին`ժամը 18.20-ին: Արդյունքում, ԱԴԾ-ի գործունեության պատճառով թռիչքը հետաձգվել է 1,5 ժամով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:













