Լուկաշենկոն պատմել է Ռուսաստանից ժամանակակից զենքի մատակարարման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը հանրապետությանը ժամանակակից զենք է մատակարարելու և պաշտոնյաներին հանձնարարել է իրենց ռուս գործընկերների հետ միասին կազմել այդ ցուցակը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության վերաբերյալ հանդիպմանը Բելառուսի նախագահն ասել է, որ Սոչիում Բելառուսի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների թեմաներից է եղել «ռազմարդյունաբերական համալիրում համագործակցությունը, ներառյալ՝ Բելառուսին ժամանակակից զենքի մատակարարումը»:
«Ինչ պայմաններում է դա արվելու՝ դեռ պետք է որոշվի»,- ասել է Լուկաշենկոն։
Ըստ պարբերականի՝ «Լուկաշենկոն համապատասխան պաշտոնյաներին հանձնարարել է իրենց ռուս գործընկերների հետ որոշել, թե Բելառուսին առաջնահերթ ինչ ժամանակակից զենք է անհրաժեշտ»:










